Նախկին պետքարտուղար Օլբրայթը պատրաստ է մահմեդական դառնալ` ի հեճուկս Թրամփի

Նախկին պետքարտուղար Օլբրայթը պատրաստ է մահմեդական դառնալ` ի հեճուկս Թրամփի

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը, որն աշխատել է ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի օրոք և առաջին կինն էր այդ պաշտոնում, հայտարարել է, որ պատրաստ է մահմեդական դառնալ որպես համերաշխության նշան ներգաղթյալների հետ: Ինչպես հայտնի է, ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփը մտադիր է խստացնել քաղաքականությունը ներգաղթի հարցում:

«Ազատության արձանի վրա մանր տառատեսակով ոչինչ գրված չէ: Ամերիկան պետք է բաց մնա ցանկացած դավանանքի և ծագման մարդկանց համար»,-գրել է Օլբրայթը Twitter-ի իր միկրոբլոգում, գրում է Gazeta.ru-ն: Օլբրայթը շեշտել է նաև, որ որպես կաթոլիկ է մեծացել, հետո դարձել է եպիսկոպոսյան եկեղեցու հետևորդ, իսկ հետո իմացել է, որ հրեաների ընտանիքից է:

«Ես պատրաստ եմ մահմեդական գրանցվել որպես համերաշխության նշան»,-ասել է դիվանագետը:

Ավելի վաղ Թրամփը հրամանագիր էր ստորագրել ներգաղթի քաղաքականությունը խստացնելու մասին: Հայտնի է նաև, որ Թրամփը մտադիր է արգելել մեծամասամբ մահմեդականներով բնակեցված մի շարք երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ: Ցանկում ներառված են Իրանը, Իրաքը, Լիբիան, Սոմալին, Սուդանը, Սիրիան ու Եմենը,

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---