Ավելի քան 2600 գրոհային վայր է դրել զենքը Դամասկոսի արվարձաններում

Ավելի քան 2600 գրոհային վայր է դրել զենքը Դամասկոսի արվարձաններում

PanARMENIAN.Net - Ավելի քան 2600 գրոհային վայր է դրել զենքը Դամասկոսի արվարձաններում: Վադի-Բարադի գետի հովտում, որը ջրով է ապահովում Դամասկոս գավառը, բնակվող սիրիացիները վերադառնում են բնականոն կյանքին: Այդ մասին լրագրողներին է հայտնել Սիրիայում Հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչ Ալեքսանդր Բելիկովը:

Ըստ նրա, նրանց, ով հրաժարվել է վերադառնալ խաղաղ կյանքին, տարհանում են Իդլիբ ընտանիքների հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Այն գրոհայինները, որոնք պատրաստ են կարգավորել իրենց իրավական կարգավիճակը, համալրում են ինքնապաշտպանական ուժերի շարքերը: «Բնակչությունը հումանիտար օգնություն է ստանում»,-ասել է Բլինկովը:

Ըստ նրա, կան սակայն գրոհայիններ, որոնք հրաժարվել են զենքը վայր դնել և թաքնվել են լեռներում` շարունակելով պարբերաբար գնդակոծել հարակից տարածքներն ու բնակավայրերը:

Մինչդեռ 5 տարի առաջ Վադի-Բարադի գետի հովիտը, որը Դամասկոսից 30-40 կմ հեռավորության վրա է, զբոսաշրջային վայր էր: Այդ լեռների մոտակայքում է գտնվում բիբլիական Աբելի գերեզմանը, որին սպանել է իր եղբայր Քաենը: Բացի այդ, այստեղից էր ջուր ստանում Դամասկոսը` մոտ 300.000 խմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---