Պետնպաստների չափերը հաստատվել են

Պետնպաստների չափերը հաստատվել են

PanARMENIAN.Net - Գործադիրը հունվարի 26-ի նիստում հաստատել է պետական նպաստների չափերը:

«Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին վճարվում են` ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը, հրատապ օգնությունը` ընտանիքում երեխայի ծննդյան, ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու, ընտանիքի անդամի մահվան դեպքերում տրվող միանվագ հրատապ օգնություն և եռամսյակային հրատապ օգնություն», - կառավարության նիստին ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, գրում է Aysor.am-ը:

Նրա խոսքով՝ ՀՀ պետական բյուջեում ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների համար նախատեսված գումարների 97 տոկոսը նպատակաուղղվում է ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի համար, ընտանիքում երեխայի ծննդյան, ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու, ընտանիքի անդամի մահվան դեպքերում տրվող միանվագ հրատապ օգնությանը, իսկ 3 տոկոսը` եռամսյակային հրատապ օգնության վճարմանը:

«Ընտանեկան նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորի մեծությունը կսահմանվի 30.00 միավոր, ընտանեկան նպաuտի բազային մասը` 18000 դրամ, 30.01-35.00 անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների` յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5500 դրամ, չորu և ավելի` 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքների (այuուհետ` բազմազավակ ընտանիք) յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ, բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ, բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ» ,- ասել է նախարարը:

Արտեմ Ասատրյանը նշել է նաև, որ 35.01-39.00 անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների համար կսահմանվի ` ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ, բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ, գ. բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ, դ. բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ:

«39.01 և ավելի անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների համար սահմանել՝ ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ, բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ, գ. բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ, դ. բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 8000 դրամ»:

Սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության uահմանային միավորը և չափը կսահմանվի՝ 1) սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության uահմանային միավորի մեծությունը` 30.00 միավոր. 2) սոցիալական նպաստի չափը` 18000 դրամ: Սահմանել հրատապ oգնությունների չափերը` 1) միանվագ հրատապ oգնության չափերը` ա. երեխայի ծննդյան դեպքում` 50000 դրամ, բ. երեխայի` առաջին դաuարան ընդունվելու դեպքում` 25000 դրամ, գ. ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50000 դրամ. 2) եռամսյակային հրատապ oգնության ամսական չափը` 18000 դրամ:Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը կսահմանվի 18000 դրամ

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---