Դիլիջանի Կենտրոնական դպրոցը հավակնում է ArchDaily-ի «Կառույց-2017» մրցանակին

Դիլիջանի Կենտրոնական դպրոցը հավակնում է ArchDaily-ի «Կառույց-2017» մրցանակին

PanARMENIAN.Net - Դիլիջանի Կենտրոնական դպրոցը հավակնում է ճարտարապետական հեղինակավոր ArchDaily պարբերականի «Կառույց-2017» մրցանակին: Շենքը նախագծել է «Ստորակետ» ճարտարապետական ստուդիան:

Հայ ճարտարպետների շենքը մրցակցում է մի շարք այլ կառույցների հետ «Կրթական ճարտարապետություն» անվանակարգում, հայտնում է ճարտարապետական ստուդիան իր ֆեյսբուքյան էջում:

Քվեարկության առաջին փուլում օգտատերերին առաջարկվում է ներկայացված ավելի քան 3000 նախագծերից ընտրել ընդամենը 16 լավագույն շինություն յուրքանչյուր անվանակարգում:

Դիլիջանի Կենտրոնական դպրոցը հիմնվել է 2013-ին «Այբ» կրթական հիմնադրամի կողմից` ՀՀ Կենտրոնական բանկի աջակցությամբ: Դա 1-9 դասարանների աշակերտների համար նախատեսված հիմնական դպրոց է 160 աշակերտի համար:

Դպրոցը 119 աշակերտ ունի, որոնց 80 տոկոսը Դիլիջանի բնակիչներ են: Աշխատակիցների 24 տոկոսը ևս Դիլիջանից է, իսկ 22 տոկոսը տեղափոխվել է Դիլիջան ընտանիքների հետ: 13 տոկոսը Դիլիջան է ժամանել ՀՀ այլ մարզերից, մյուս աշխատակիցները համատեղում են աշխատանքը Երևանում և Դիլիջանում:

ArchDaily մրցույթի մասնակցության հայտերը դեռ ընդունվում են: Քվեարկությունը կսկսվի հունվարի 31-ին և կավարտվի փետրվարի 6-ին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---