ՀՀ-ն սիրիացիներին մարդասիրական օգնություն կուղարկի

ՀՀ-ն սիրիացիներին մարդասիրական օգնություն կուղարկի

PanARMENIAN.Net - Կառավարությունը հունվարի 26-ի նիստում որոշել է գումար հատկացնել ԱԳՆ-ին սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին Հայաստանի կողմից մարդասիրական օգնության տրամադրումը կազմակերպելու նպատակով: Ըստ որոշման, պահուստային ֆոնդից Հայաստանի արտգործնախարարությանը կհատկացվի մոտ 43.3 մլն դրամ, ասվում է կառավարության կայքէջում տեղադրված հաղորդագրության մեջ:

Գումարը նվիրաբերության կարգով կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ ապրանքներ ձեռք բերելու նպատակով:

ՀՀ նախագահի հանձնարարությամբ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար 2016-ի հոկտեմբերին Հայաստանից երկու ինքնաթիռ մարդասիրական օգնություն է ուղարկվել Սիրիա։ Բեռները մակագրված են եղել․ «Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից՝ Սիրիայի եղբայրական ժողովրդին»:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---