ԵԽ-ն կաջակցի ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնին

ԵԽ-ն կաջակցի ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնին

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի կողմից նախատեսվում է ԶՈՒ մարդու իրավունքերի մասով մի շարք միջոցառումներ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ծրագրի պատասխանատու Արմեն Գրիգորյանը, հայտնում է Aysor.am-ը:

«Համալիր միջոցառումներն են` օրենսդրական` զինծառայողների իրավունքերին վերաբերվող իրավական ակտերի կատարելագործում, այդ թվում` օրենքերի և այլ իրավական ակտերի, ԶՈՒ մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը ոչ թե առանձին կրթական միջոցառումներով, այլ ձևավորելով ավելի համակարգված կրթական ծրագիր, ԶՈՒ մարդու իրավունքերին վերաբերվող խնդիրներին առնչվող իրավապահ մարմնիների, ՀԿ-ների, նաև դատական ներկայացուցիչների համար ուսուցում», - նշել է Գրիգորյանը:

Արմեն Գրիգորյանը հատուկ ընդգծել է, որ ծրագրի շրջանակում աջակցություն է ցուցաբերվելու ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնին:

Նրա խոսքերով` ծրագրի նախաձեռնությունը բխել է հենց ՊՆ-ից, որի տևողությունը լինելու է 28 ամիս, և այն ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների կայունության և անվտանգության հիմնադրամի և ԵԽ-ի կողմից:

Ստեղծվել է ՄԻՊ-ին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհուրդ, հաստատվել է կարգը: Պաշտպանության նախարարությունում կգործի թեժ գիծ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---