Պավլովոյում ավտովթարից տուժած ՀՀ քաղաքացիների վիճակը բավարար է

Պավլովոյում ավտովթարից տուժած ՀՀ քաղաքացիների վիճակը բավարար է

PanARMENIAN.Net - ՌԴ Կրասնոդարի երկրամասում հունվարի 22-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներից Վանուշ Ս.-ն հունվարի 16-ին դուրս է գրվել Պավլովոյի շրջանի կենտրոնական հիվանդանոցից։

Տուժածից 2-ը` Գևորիկ Դ.-ն (1992թ. - աջ ուսի վիրաբուժական վզիկի կոտրվածք` տեղաշարժումով) և Կարեն Հ.-ն (1984թ. - աջ անրակի միջին երրորդականի փակ թեք կոտրվածք) վիրահատվել են, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Հիվանդանոցում բուժումը շարունակող ՀՀ 4 քաղաքացու վիճակը բավարար է։

Հունվարի 23-ին՝ ժամը 11.55-ին Մ-29 ավտոճանապարհի 12-րդ կմ-ին (Կրասնոդարի երկրամասի Պավլովի շրջան) տեղի է ունեցել ՃՏՊ: Mercedes-Benz մակնիշի 27 UL 776 պետհամարանիշով միկրոավտոբուսը շրջվել է: ավտովթարի հետևանքով 9 մարդ էր տուժել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---