Blue Panorama ավիաընկերությունը կարող է ՀՀ-ից Եվրոպա թռիչքներ իրականացնել

Blue Panorama ավիաընկերությունը կարող է ՀՀ-ից Եվրոպա  թռիչքներ իրականացնել

PanARMENIAN.Net - Հունվարի 26-ին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն ընդունել է Blue Panorama ավիաընկերության հիմնադիր Ֆրանկո Պեչիի գլխավորությամբ Հայաստան ժամանած աշխատանքային խմբին, տեղեկացնում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:

Հանդիպման շրջանակներում քննարկվել են դեպի Եվրոպա նոր ուղղություններով թռիչքներ իրականացնելու հնարավոր տարբերակները, հայկական շուկայի սպասարկման հնարավորությունները և դրան նպաստող առաջիկա գործողությունների ծրագիրը:

ՔԱԳՎ պետը գործընկերների հետ խոսել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ոլորտին առնչվող մի շարք հարցերի մասին, ներկայացրել՝ ոլորտում արձանագրված ցուցանիշները, առանձնահատկությունները, ինչպես նաև նշել է, որ 2016 թ. դեկտեմբերի 1-ին Եվրամիության խորհուրդը հաստատել է մանդատը, որը Եվրոպական Միության հանձնաժողովին թույլ է տալիս սկսել Հայաստանի հետ համապարփակ օդային տրանսպորտի համաձայնագրի շուրջ բանակցություններ վարել:

Blue Panorama ավիաընկերության հիմնադիրը նշել է, որ իրենք պատրաստ են համագործակցության` միևնույն ժամանակ շեշտելով ոլորտի առավել մանրամասն ուսումնասիրության անհրաժեշտությունը:

Ավետիսյանը, ողջունելով հետաքրքրվածությունը ՀՀ ավիացիոն շուկայով, հայտնել է համագործակցության պատրաստակամությունը:

Blue Panorama Airlines Իտալիայի ավաընկերություն է, հիմնված է Հռոմում։ Իրականացնում է ծրագրված և չարտերային չվերթներ Իտալիայից տարբեր միջազգային ուղղություններով։ Ավիաընկերությունը հիմնադրվել է 1998-ին։ հիմնականում չվերթներ է իրականացնում հետևյալ երկրներում՝ Ֆրանսիա, Հունաստան, Հռոմ, Ռուսաստան, Թուրքիա, Միլան, Մարսել, Կատովիցե և Ռումինիա:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---