ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուին պահանջում են դատի տալ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի մի շարք քաղաքական կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ դիմել են գլխավոր դատախազ Զաքիր Գարալովին` պահանջելով քրեական պատասխանատվության կանչել ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլագ Բյուլբյուլօղլուին: Հայցի պատճառ են դարձել դեսպանի արտահայտությունները, որոնք ըստ հեղինակների, հարվածի տակ են դնում Ադրբեջանի անկախությունը:



Հունիսի վերջին Փ.Բյուլբյուլօղլուն Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանի եւ մտավորականության ներկայացուցիչների հետ եղավ Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում: «Ինչպես վկայում են այցի ընթացքում Բյուլբյուլօղլուի արած պաշտոնական հայտարարությունները, Հայաստանի պաշտոնատար անձանց հետ հանդիպումներում նա մտքեր է արտահայտել, որոնք հակասում են Ադրբեջանի օրենսդրությանն ու պետական շահերին»,-ասվում է հայցում: Նրա հեղինակները խնդրում են քրեական գործ հարուցել Ռուսաստանում ադրբեջանական դիվանագիտական առաքելության ղեկավարի դեմ 281 (պետության դեմ ուղղված բացահայտ կոչեր), 308 (ծառայողական լիազորությունների օգտագործում սեփական նպատակներով) եւ 309 (ծառայողական լիազորությունների գերազանցում) հոդվածներով, հաղորդում է NewTimes.Ru-ն:



Հիշեցնենք, որ հայկական եւ ադրբեջանական մտավորականության ներկայացուցիչների այցը Ստեփանակերտ, Երեւան եւ Բաքու ստացել էր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հավանությունը հուլիսի 9-ին Սանքտ Պետերբուրգում կայացած հանդիպմանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---