Ավելորդ քաշ. Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս կանոնակարգել կենսակերպը26 հունվարի 2017 - 18:42 AMT PanARMENIAN.Net - Մասնագետների գնահատմամբ` ճարպակալումը և ավելորդ քաշը ճարպի չափազանց մեծ քանակության կուտակումն է, ինչը վտանգավոր է առողջության համար, տեղեկացնում է Հհ առողջապահության նախարարությունը: Ճարպակալման հիմնական պատճառը էներգետիկ դիսբալանսն է, երբ ընդունած սննդի էներգետիկ արժեքը գերազանցում է օրգանիզմի կենսագործունեության համար անհրաժեշտ քանակությանը: Ամբողջ աշխարհում նախանշվում են հետևյալ միտումները` • բարձր էներգետիկ արժեքով և յուղոտ մթերքի կիրառության աճ, • ֆիզիկական ակտիվության նվազում՝ պայմանավորված նստակյաց կենսակերպի հետ, ինչպես նաև քաղաքային պայմաններում տեղաշարժման մեխանիզմների զարգացմամբ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն`1980 թվականից սկսած ամբողջ աշխարհում ճարպակալման հետևանքներից տառապողների թիվը կրկնապատկվում է: 2014 թ. տվյալներով՝ 18 տարեկանից բարձր 1.9 մլրդ մարդ ավելորդ քաշ ունի, որոնցից 600.000-ը տառապում է ճարպակալմամբ, իսկ մինչև 5 տարեկան 41 միլիոն երեխա ունեցել է ավելորդ քաշ կամ ճարպակալում: Եթե ժամանակին ավելորդ քաշը և ճարպակալումը համարվում էին բնակչության բավարար եկամուտ ունեցող երկրների բնակչությանը բնորոշ վիճակ, ապա ներկայումս այս խնդիրն աստիճանաբար դառնում է նաև ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների հիմնախնդիր: Օրինակ` Աֆրիկայում ավելորդ քաշով երեխաների թիվը 1990-2014 թվականների ընթացքում կրկնապատկվել է: Ընդհանուր առմամբ, ավելորդ քաշի հետևանքներից ավելի շատ մարդ է մահանում, քան անոմալ ցածր քաշից: Այս հիմնախնդիրը պատճառ է ոչ վարակիչ հիվանդությունների` • սրտանոթային հիվանդություններ, ինսուլտ • շաքարային դիաբետ, • հենաշարժողական համակարգի խախտումներ, մասնավորապես՝ օստեոարթրիտ, հաշմող հիվանդություններ, • որոշ ուռուցքային՝ էնդոմետրիումի, կրծքագեղձի, ձվարանների, ենթաստամոքսային գեղձի, լյարդի, լեղապարկի, երիկամների և հաստ աղու հիվանդություններ: Այս հիվանդությունների զարգացման ռիսկը մեծանում է մարմնի զանգվածի ինդեքսի աճին զուգահեռ: Մանկական տարիքի ավելորդ քաշն ու ճարպակալումը կարող են հանգեցնել հասուն տարիքում դրա հետևանքներից հաշմանդամության և մահացության: Տարիքին զուգահեռ ճարպակալում և ավելորդ քաշ ունեցող փոքրիկների մոտ զարգանում են կոտրվածքների բարձր հավանականություն, շնչահեղձություն, բարձր ճնշման, սրտանոթային համակարգի հիվանդությունների հակվածություն, ինսուլինառեզիստենտականություն, ինչպես նաև հոգեբանական խնդիրներ: Ավելորդ քաշն ու ճարպակալումը, ինչպես նաև դրանցով պայմանավորված ոչ վարակիչ հվանդությունները մեծամասամբ կանխարգելելի են: Այս առումով մեծ նշանակություն ունի մարդկանց ճիշտ կենսակերպն ու առողջ ապրելակերպի սկզբունքների պահպանումը: Չափազանց կարևոր է` • սահմանափակել սննդակարգում բարձր կալորիականություն ունեցող մթերքի կիրառությունը՝ օգտագործվող յուղերի և շաքարի հաշվին, • ավելացնել մրգերի և բանջարեղենի կիրառությունը, համադրել դրանք ընդեղենի և ընկուզեղենի հետ, • վարել ֆիզիկական ակտիվ կենսակերպ՝ երեխաների պարագայում օրական 60 րոպե, մեծահասակների դեպքում՝ 150 րոպե մեկ շաբաթվա համար, Սրանք են այն հիմնական սկզբունքները, որոնցով խորհուրդ է տրվում կանոնակարգել կենսակերպը, հակառակ պարագայում դժվար, իսկ երբեմն անբուժելի հիվանդությունների, հետևաբար և կյանքի ցածր որակի հեռանկարն անխուսափելի կլինեն: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ Պուտին–Փաշինյան հանդիպման օրակարգում են Հրվ. Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովոման հարցեր Նա նաև ասել է, որ Մոսկվան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների Ալմաթիում կայանալիք հանդիպումը Ադրբեջանցիները Շուշիի ավերված հայկական եկեղեցիների միջնամասում մզկիթ են կառուցում Նրանք փորձում են ամբողջությամբ փոխել քաղաքի հայկական դիմագիծը Պեսկովը՝ ԵԱՏՄ–ից ՀՀ–ի դուրս գալու հավանականության մասին. ԵԱՏՄ–ն առաջանցիկ զարգացում է ապահովում անդամների համար Նա հավելել է, որ դա բխում է անդամ երկրների շահերից Ալիևի ներկայացուցիչ. Եթե Երևանը հրաժարվի Զանգեզուրով անցնող ճանապարհից, Բաքուն երթուղի կկառուցի Իրանով Ըստ Ամիրբեկովի, այդպիսով, «Հայաստանը կկարողանա դուրս գալ մեկուսացումից, տարանցման վճարներ հավաքել» |