Օհանյան. Ընտրություններին կազմակերպված հայտ ներկայացնել կստացվի միայն լայն կոնսոլիդացիայի դեպքում (վիդեո)

Օհանյան. Ընտրություններին կազմակերպված հայտ ներկայացնել կստացվի միայն լայն կոնսոլիդացիայի դեպքում

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարություն է տարածել, խոսել է գալիք խորհրդարանական ընտրությունների ու Հայաստանի զարգացման իր տեսլականի մասին:

Նախարարը զուգահեռներ է անցկացրել ԽՍՀՄ տարիներին հայ սպաների՝ կենտրոնական իշխանությունների հրամանները կատարելուց ժողովրդի կողմն անցնելու հետ ու նշել, որ այն ժամանակ երկընտրանքի առաջ էր՝ դուրս գալ իր գնդի հետ ԼՂ տարածքից ու մնալ սովետական զինվորական, թե մնալ ու կռվել ժողովրդի համար:

«Այժմ էլ մենք շատ վտանգավոր պահեր ենք ապրում, և ես, նորից կանգնելով ընտրության առաջ, ընտրել եմ դժվարին տարբերակը», - ասել է նա, նշելով, որ հրաժարվել է առաջարկվող բարձր պաշտոններից:

Հայաստանն, ըստ Օհանյանի, պիտի «դուրս գա վայրի կապիտալիզմի ճիրաններից՝ կառուցելով լիբերալ տնտեսության և սոցիալական կողմնորոշում ունեցող հասարակարգի հայկական մոդելը՝ համեմված առաղջ ազգային ավանդույթներով»:

«Եթե չկարողանանք խաղաղ ճանապարհով, ընտրությունների միջոցով փոխել այս արատավոր համակարգը, կկանգնենք հեղաշրջումների, արյունալի հեղափոխական ցնցումների վտանգի առաջ», - նշել է նախկին նախարարը:

Օհանյանը նաև հայտարարել է, որ համաձայն է այն կարծիքի հետ, որ «միայն լայն կոնսոլիդացիայի դեպքում կունենանք ազգային համաձայնություն և կազմակերպված հայտ կներկայացնենք գալիք ընտրություններում»:

2017 թվականի ապրիլի 2–ին կայանալիք ընտրություններին դաշինքով են մասնակցելու նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի «Համախմբում»-ը, նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ հանրապետությունը» և Արամ Գ. Սարգսյանի «Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը»: Սեյրան Օհանյանը, հնարավոր է, գլխավորի դաշինքի ցուցակը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---