Ռիո Ֆերդինանդ. Մխիթարյանը, Զլաթանն ու Պոգբան կարող են առաջ տանել «Յունայթեդը»

Ռիո Ֆերդինանդ. Մխիթարյանը, Զլաթանն ու Պոգբան կարող են առաջ տանել «Յունայթեդը»

PanARMENIAN.Net - Անգլիայի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող Ռիո Ֆերդինանդը, որը հանդես է եկել ակումբում 2002-2014 թվականներին, մտահոգ է, որ իր նախկին ակումբը ծանր պայքար է մղում Անգլիայի Պրեմիեր լիգայի թոփ-4-ում հայտնվելու ու Չեմպիոնների լիգա անցնելու համար:

«Ակումբից սպասում են, որ քառյակում կհայտնվի, ու, իմ կարծիքով, այդ հնարավորությունը հեռու չէ», - ասել է նա, գրում է Daily Star-ը:

Ֆերդինանդը նշել է կարևորագույն խաղացողներին, որոնցից կախված կլինի ակումբի հաջողությունը:

«Շատ բան է կախված Պոգբայից, Իբրահիմովիչից, ով ֆանտաստիկ է խաղում, ու Մխիթարյանից, որը սկսել է ցույց տալ, ինչի է ունակ: Այս երեք խաղացողները կարող են ակումբն առաջ տանել, բայց դեռ շատ աշխատանք կա անելու», - ասել է նա:

Ընթացիկ առաջնությունում «Մանչեսթեր Յունայթեդը» 6-րդ հորիզոնականում է. 4-րդ տեղում գտնվող «Լիվերպուլից» ակումբին բաժանում է 4 միավոր:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---