ՀՀԿ նախագահի տեղակալները հայտնի են. Հովիկ Աբրահամյանին փոխարինել է Կարեն Կարապետյանը

ՀՀԿ նախագահի տեղակալները հայտնի են. Հովիկ Աբրահամյանին փոխարինել է Կարեն Կարապետյանը

PanARMENIAN.Net - Հունվարի 26-ին տեղի ունեցած ՀՀԿ խորհրդի նիստում ընտրվել է ՀՀԿ նոր խորհուրդ, որին անդամակցել է 35 նոր անդամ։ Այդ մասին նիստից հետո ճեպազրույցում հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նա նաև տեղեկացրել է, որ ընտրվել են կուսակցության նախագահի տեղակալները: Այսպես՝ առաջին տեղակալ է ընտրվել Կարեն Կարապետյանը՝ փոխարինելով Հովիկ Աբրահամյանին: Կուսակցության նախագահի տեղակալներ են ընտրվել նաև Մուշեղ Լալայանը, Գալուստ Սահակյանը և Արմեն Աշոտյանը:

Բացի այդ, որոշվել է, որ ՀՀԿ ավագների նորաստեղծ խորհուրդը ղեկավարելու է Գալուստ Սահակյանը, գրում է Panorama.am-ը:

ՀՀԿ խորհրդի նիստից հետո ունեցած ելույթում հայտարարել է ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններն ապրիլի 2-ին անցկացնելու վերաբերյալ փորձագիտական դիրքորոշումներ կհրապարակվեն: Նա նշել է, որ դեմ չի եղել հրամանագիրը ստորագրելու պահին և հիմա էլ դեմ չէ 4-5 օրով ընտրությունների օրը տեղափոխել:

Կարդացեք նաև՝Սերժ Սարգսյան. Չեմ ողջունել Ծառուկյանի՝ քաղաքական դաշտ վերադարձը

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---