ՀՀ-ն ներկայացնող գեղասահորդների զույգը հաղթահարել է Եվրոպայի առաջնության որակավորման փուլը (վիդեո)

ՀՀ-ն ներկայացնող գեղասահորդների զույգը հաղթահարել է Եվրոպայի առաջնության որակավորման փուլը

PanARMENIAN.Net - Չեխիայի Օստրավա քաղաքում շարունակվում է Եվրոպայի գեղասահքի առաջնությունը, որին մասնակցում են նաև հայ գեղասահորդները: Մրցումային երկրորդ օրը կարճ ծրագրով հանդես են եկել պարային զույգերը:

Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Սենեգալ զույգը կարողացել է հաջողությամբ հաղթահարել որակավորման փուլը և պատրաստվում է երկար ծրագրին։ Մեր զույգը կարճ ծրագրում գրավել է 16-րդ տեղը:

Մրցումային առաջին օրը կարճ ծրագրում հայ գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը գրավել էր 10-րդ հորիզոնականը՝ նույնպես հաղթահարելով որակավորման փուլի արգելքը և իրավունք է ստացել մասնակցելու եզրափակիչ փուլին։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---