Պեսկով. Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը կարող է կայանալ հունվարի 28-ին

Պեսկով. Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը կարող է կայանալ հունվարի 28-ին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը կարող է տեղի ունենալ հունվարի 28-ին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Պեսկովը դրական է պատասխանել լրագրողների համապատասխան հարցին:

Ավելի վաղ NBC-ի թղթակից Հեյլի Ջեքսոնը ԱՄՆ վարչակազմում աղբյուրների վրա հղումով հայտարարել էր, որ Դոնալդ Թրամփը մտադիր է երդմնակալությունից հետո առաջին հեռախոսազրույցն ունենալ ՌԴ նախագահ Պուտինի հետ: Թրամփն ինքը Fox News-ին տված հարցազրույցում ակնարկել էր, որ առաջիկայում հեռախոսազրույց է ունենալու Պուտինի հետ:

Պուտինն ու Թրամփը մեկ անգամ արդեն խոսել են հեռախոսով: Դա տեղի է ունեցել 2016-ի նոյեմբերի 14-ին` նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածուի հաղթանակից հետո:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ֆինլանդիան պատրաստ է կազմակերպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը: «Մենք պատրաստ ենք այդպիսի հանդիպում կազմակերպել Արկտիկական խորհրդի գագաթնաժողովի շրջանակում, եթե քաղաքական իրավիճակը տրամադրի դրան»,-ասել էր Ֆինլանդիայի վարչապետը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---