8 օգոստոսի 2007 - 15:02 AMT
Հայաստան կմեկնի Բաթումի ռուսական ռազմակայանի գույքով հերթական շարասյունը
Հինգշաբթի Վրաստանից Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի տարածք կմեկնի հերթական երկաթուղային էշելոնը Բաթումի 12-րդ ռազմակայանի ռազմական տեխնիկայով: «Էշելոնը կփոխադրի 10 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, 17 կցավագոն եւ այլ նյութական գույք: Բեռների ընդհանուր քաշը կկազմի շուրջ 200 տոննա»,-հաղորդել են ՌԴ ցամաքային զորքերի լրատվության եւ հասարակական կապերի ծառայությունում` հավելելով, որ հաջորդ 16-րդ երկաթուղային շարասյան մեկնարկը 12-րդ ռազմակայանի գույքով նախատեսվում է օգոստոսի կեսին: «Վրաստանի տարածքից Ռուսաստան եւ Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայան մինչեւ տարեվերջ նախատեսվում է ուղարկել եւս չորս երկաթուղային էշելոն եւ մեկ ավտոշարասյուն Բաթումի ռազմակայանի գույքով, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: