Գերմանիայի ծայրահեղ աջ կուսակցության ղեկավարը ազատազրկման է դատապարտվել Հոլոքոստի ժխտման համար

PanARMENIAN.Net - Հեսեն շրջանի դատարանը ծայրահեղ աջ կուսակցության ղեկավարին չորս ամսվա ազատազրկման է դատապարտել Հոլոքոստի հերքման համար, հաղորդում է Jerusalem Post-ը: Գերմանիայի Ազգային-դեմոկրատական կուսակցության (NPD) 24-ամյա տարածքային ղեկավար Հեսեն Մարսել Վելը դատապարտվել է այն հայտարարությունների համար, որոնք նա իրեն թույլ է տվել տեղական օրենսդիր մարմնի ժողովի ժամանակ 2007 թվականի մարտին: Մասնավորապես, այն ժամանակ Վելը կոչ է արել պատգամավորներին հրաժարվել հատկացումներ կատարելուց գերմանացի դպրոցականների ուղեւորությունների համար նացիստական հանցագործությունների վայրեր, ինչպես օրինակ Աուշվից-Բիրկենաու (Օսվենմցիմ) համակենտրոնացման ճամբարի թանգարան: Վելի խոսքերով, ճանապարհորդությունները դեպի «այսպես կոչված ազգային-սոցիալիստական ահաբեկչության վայրեր» ծառայում են դպրոցականների «ուղեղների լվացման համար»:



Ազգայնամոլին դատավճիռը ներկայացնելիս դատավորը նկատել է, որ Վելի արտահայտությունները «ծրագրված սադրանք էին», հաղորդում է Lenta.ru-ն:



Նշենք, որ Գերմանիայի Ազգային-դեմոկրատական կուսակցությունը, որը հանդիսանում է հիտլերական NSDP-ի հետնորդը, տեղեր չունի դաշնային խորհրդարանում: Այնուամենայնիվ, վերջին երեք տարիների ընթացքում NDP-ի ներկայացուցիչները ընտրվել են երկու արեւելյան շրջանների օրենսդիր մարմիններ, ինչը հասարակությունում կուսակցության արգելման մասին խոսակցությունների տեղիք է տվել:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---