Ստամբուլի 10-րդ բիեննալեի ժամանակ կայանալու է Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի ցուցադրումը

PanARMENIAN.Net - 2007 թվականի սեպտեմբերին սպասվող Ստամբուլի 10-րդ բիեննալեի ժամանակ կայանալու է Ատոմ Էգոյանի` Հայոց ցեղասպանության մասին պատմող «Արարատ» ֆիլմի ցուցադրումը: Բիեննալեի կազմակերպիչը, որին մասնակցելու է ավելի քան 100 արվեստագետ 35 երկրներից, հանդիսանում է Ստամբուլի Մշակույթի եւ արվեստի հիմնադրամը` «Քոչ» հոլդինգի ֆինանսական աջակցությամբ: Միջոցառման շրջանակներում ներկայացվելու է տարբեր ստեղծագործական խմբերի ավելի քան 150 նախագիծ, հաղորդում է Haberler.com-ը:



Հիշեցնենք, որ Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը 2006 թվականի ապրիլին կրճատված տարբերակով ցուցադրվել է Kanal Turk հառուստաալիքով, ինչպես նաեւ կայացել է դրա ցուցադրումը Ստամբուլի միջազգային փառատոնի շրջանակներում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---