Երկու նամականիշ է մարվել՝ նվիրված հայկական բանակի կազմավորման 25-ամյակին

Երկու  նամականիշ է մարվել՝ նվիրված  հայկական բանակի կազմավորման 25-ամյակին

PanARMENIAN.Net - Հունվարի 27-ին մարվել են «Հայփոստի» ՓԲԸ-ի կողմից շրջանառության մեջ են դրվել երկու նամականիշ՝ նվիրված «Հայկական բանակի կազմավորման 25-ամյակը» թեմային:

Երկու նամականիշից մեկի վրա պատկերված են ՀՀ զինված ուժերի զորքերի որոշ տեսակները, իսկ մյուս նամականիշի վրա պատկերված է հայ զինվորների շարքը՝ ՀՀ եռագույն դրոշի համադրությամբ:

Երկու նամականիշի վրա պատկերված է ՀՀ զինված ուժերի զինանշանը: Նամականիշերի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահագն Մկրտչյանը:

Նամականիշերի մարումն իրականացրել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը և Երկրորդ աստիճանի Մարտական խաչի ասպետ, շարքային զինծառայող Նարեկ Մալխասյանը:

Հայոց բանակի հիմքում կանգնած էին դեռևս 1990 թվականի սեպտեմբերին կազմավորված Երևանի հատուկ գունդը և Արարատի, Գորիսի, Վարդենիսի, Իջևանի ու Մեղրու ինքնապաշտպանական վաշտերը։ 1992-1993 թթ. երկրապահ կամավորական ջոկատների և բանակ զորակոչված զինակոչիկների միավորումով ստեղծվեց շարժունակ և կարգապահ բանակ։ 1992 թվականի հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը, ազդարարեց ազգային բանակի ստեղծման սկիզբը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---