Նախկին վարչապետը՝ ՀՀԿ նախագահին. «Գետը պղտորված է խառնուրդային ջրերով»

Նախկին վարչապետը՝ ՀՀԿ նախագահին. «Գետը պղտորված է խառնուրդային ջրերով»

PanARMENIAN.Net - ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկնաբանել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՀԿ խորհրդի նիստի ժամանակ հնչեցրած հայտարարությանը՝ ՀՀԿ-ից արտահոսքի մասին:

«Գետերի և առվակների փոխաբերությունը լավն էր: Ինքս էլ հավանել եմ: Չմոռանանք նաև, որ մայր գետերը ոչ այլ ինչ են, քան ինքնամոռաց առվակների միավորում: Բայց ինչ-որ պահից գետ լցվող տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրերը կմխտռեն ողջ մայր հունը, անպիտան կդառնա ամբողջը:

Միգուցե մինչ այդ պոկված՝ դեռ սեփական հողի հոտը կրող առվակները, մինչև ոչնչանալը, հասցնե՞ն գոնե մեկ-երկու բնակավայրի կյանք պարգևել», - գրել է Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում:

ՀՀԿ խորհրդի նիստին Սարգսյանը զավեշտալի էր համարել այն խոսակցությունները, թե Հանրապետական կուսակցություւնից արտահոսք է տեղի ունենում:

«Ուղղակի զավեշտական են այն փորձերը, որ անում են մարդիկ՝ ցանկանալով ներկայացնել, թե Հանրապետականից արտահոսք կա: Ի՞նչ ասեմ, դուք էլ գիտեք, որ դա անհեթեթություն է. միայն վերջին մի քանի ամիսներին մեր կուսակցությանն անդամագրվել է 11.000-ից ավելի մարդ:

Ուզում եմ այս թեմային արձագանքել փոխաբերաբար: Գիտեք՝ մայր գետերը, առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով, կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս, և այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից և կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում ու գնում են: Սա՛ է բնության օրենքը, և որևէ մեկը մեզնից չի կարող հակադրվել բնության օրենքներին, մենք կարող ենք փորձել կառավարել, կարգավորել, բայց, ըստ էության, այսպես է լինելու», - ասել էր Սարգսյանը:

Հունվարի 25-ին Աբրահամյանը հայտարարել էր, որ դուրս է գալիս ՀՀԿ-ից:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---