Լապշինի բողոքը կքննվի փետրվարի 4-ին, բայց Բաքուն արդեն ինքնաթիռ է ուղարկել նրա հետևից

Լապշինի բողոքը կքննվի փետրվարի 4-ին, բայց Բաքուն արդեն ինքնաթիռ է ուղարկել նրա հետևից

PanARMENIAN.Net - Բաքուն արդեն ինքնաթիռ է ուղարկել 2016-ի դեկտեմբերին Մինսկում Ադրբեջանի հարցումով ձերբակալված հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետևից, չնայած, որ բլոգերի կողմից Մինսկի դատարանի որոշման բողոքարկումը քննվելու է փետրվարի 4-ին: Այդ մասին գրում է ադրբեջանական Haqqin.az-ը իսրայելյան Haaretz,-ի վրա հղումով:

Հայտնի ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը (Puerrtto) դեկտեմբերի կեսին ձերբակալվել է Մինսկում Ադրբեջանի հարցումով` Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: Լապշինը բազմիցս է այցելել ԼՀՂ և դեռ 2011-ին էր ընդգրկվել Բաքվի սև ցուցակում:

Լապշինի բողոքը քննվելու է 10 օրվա ընթացքում Բելառուսի Գերագույն դատարանում:

Հունվարի 26-ին Մինսկի դատարանը մերժել է հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի պաշտպանների բողոքը վերջինիս Ադրբեջան արտահանձնելու դեմ: «Գլխավոր դատախազի տեղակալի որոշումը Լապշինի արտահանձնման մասին համարել իրավաչափ», - նշվում է դատավորի եզրակացության մեջ:

Թերթը նշել է նաև, որ Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին կանխելու Իսրայելի դիվանագետների ջանքերն ապարդյուն եղան:

Հունվարի 17-ին բելառուսական դատարանը որոշել էր որոշել է արտահանձնել Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին: «Որոշումը կայացվել է և ֆաքսով ուղարկվել մեկուսարան: Միայն փաստաբանների համառության շնորհիվ հունվարի 18-ի երեկոյան ՌԴ և Իսրայելի դեսպանություններն իմացել են որոշման մասին:

Որոշման մեջ Լապշինի «հանցանքն» անսպասելիորեն միանգամայն այլ որակավորում էր ստացել. «Լապշինը մեղադրվում է անհայտ անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ հանցավոր կապի մեջ մտնելով, հանցախումբ ստեղծելու և 2011-ի ապրիլին և 2012-ի հոկտեմբերին առանց համապատասխան փաստաթղթերի, անցակետերը շրջանցելու ու Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու մեջ»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---