9 օգոստոսի 2007 - 15:58 AMT
Հայ-իրանական համագործակցությունը զարգանում է փոխշահավետ պայմաններում
«Իրան-Հայաստան հարաբերությունների ամրապնդման գործում մեծ է իրանահայ համայնքի դերակատարությունը: Հուսով ենք, որ նորաստեղծ միության շրջանակներում նույնպես հայ համայնքի ներկայացուցիչներն կշարունակեն իրենց արգասաբեր գործունեությունն` ի շահ մեր երկու երկրների բարօրության եւ առաջնթացի»,-ասել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում արդյունավետ գործունեություն է ծավալել նաեւ հայ-իրանական կապերի կոորդինացման միջկառավարական հանձնաժողովը, որի հերթական` 7-րդ նիստը վերջերս անց կացվեց Երեւանում հուլիսի 20-ին: Ըստ ՀՀ արտգործնախարարի, անցնող տարիներին գործուն քայլեր ձեռնարկվեցին երկուստեք կարեւորություն ունեցող նախագծերի իրականացման ուղղությամբ: «2007թ. մարտի 19-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի մասնակցությամբ բացվեց Իրան-Հայաստան գազատարը: Նույն օրը երկու երկրների էնեգետիկայի նախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջեւ Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու եւ շահագործելու բնագավառում համագործակցության մասին Համաձայնագիրը»: Ներկայումս քննարկվում են էներգետիկ ոլորտում համագործակցության այլ ծրագրեր»,-նշել է Վ.Օսկանյանը:

Նա ընդգծել է նաեւ, որ հայ-իրանական համագործակցությունը բավականին ընդգրկուն է եւ չի սահմանափակվում միայն էներգետիկ համագործակցությամբ: «Արդյունավետ եւ ակտիվ համագործակցում է ընթանում նաեւ տրանսպորտի, առեւտրի, գյուղատնտեսության, գիտության եւ կրթության, մշակույթի բնագավառներում»,-:»,-ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարն Իրանում լույս տեսնող հայկական «Հույս» թերթին տված հարցազրույցում` հավելելով, որ Հայաստանի անկախացումից ի վեր Հայաստանի եւ Իրանի միջեւ հաստատվել են ամուր, բարիդրացիական հարաբերություններ, որոնք լավ հիմք հանդիսացան նախագծերի իրականացման համար: