Հունվարի վերջին weekend-ը. Հայոց բանակի օր, ջազ, մասսայական մարզումներ, գրքի քննարկում և ֆիլմեր

Հունվարի վերջին weekend-ը. Հայոց բանակի օր, ջազ, մասսայական մարզումներ, գրքի քննարկում և ֆիլմեր

PanARMENIAN.Net - Շուրջ 2 ամիս արևի երես չտեսած երևանցիների մոտ արդեն նկատվում են ընկճախտի առաջին ախտանիշները, բայց պետք չէ վհատվել. օդերևութաբաններն ասում են, որ չնայած ձյան առատ տեղումներին, եղանակը մի քիչ կտաքանա, և չի բացառվում, որ շուտով կերևան նաև պարզ երկինքն ու արևը: Բացի այդ, մինչև ձմռան պաշտոնական ավարտը մնում է ընդամենը մեկ ամիս:

Ուստի PanARMENIAN.Net -ն առաջարկում է չհուսահատվել, ոգևորությամբ սպասել ավելի պայծառ օրերի, իսկ մինչ այդ հաղթահարել այս ցրտին տանը նստելու ցանկությունն ու հնարավորինս հետաքրքիր անցկացնել հունվարի վերջին weekend-ը: Այդ նպատակով ձեզ ենք ներկայացնում մի քանի տարբերակ հանգստյան օրերն առավել ուրախ ու տպավորիչ դարձնելու համար:

Նշում ենք Հայոց բանակի օրը

Այս տարի Հայաստանը տոնում է բանակի կազմավորման 25-ամյակը: Այդ օրը կարևոր է ամեն հայի համար, այդ իսկ պատճառով շատերը կցանկանան նշել այն՝ անցկացնելով հետաքրքիր ժամանակ ընկերների և հարազատների հետ ուրախ միջավայրում:

Այսպես, հունվարի 28-ին Հայկական բանակի օրը կարելի է նշել Jose Lounge Bar-ում: Ժամը 19:00-ից այնտեղ ելույթ կունենան հայ էստրադայի երգիչներ և կնվագի DJ Alen Hertz-ը: Մուտքն ազատ է:

Ռոքի սիրահարներն այդ օրը կարող են անցկացնել Stop ակումբում, որտեղ ելույթ կունենա Adana Project խումբը՝ կատարելով հայ ազգային երգեր ռոքային գործիքավորմամբ: Միջոցառման սկիզբը՝ ժամը 21:00-ին, տոմերի արժեքը՝ 1000 դրամ, իսկ հայկական դրոշով կամ էթնիկ հագուստով մարդկանց համար մուտքն ազատ է։

«Մեցցո» երաժշտական ակումբում այդ օրը ելույթ կունենա Yellow Stones բենդը, կհնչեն ռոքնռոլ և փոփ ժանրերի կատարումներ: Երեկոյի սկիզբը՝ ժամը 21:30-ին, մուտքը՝ 2000 դրամ:

El Sky Bar-ում այդ օրը նույնպես կլինի Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառում, որի ընթացքում երաժշտությունը կապահովի դիջեյ Guevo-ն: Երեկոյի սկիզբը՝ ժամը 20:00:

Քաղաքը ջազ է լսում

Հունվարի 28-ին Yans երաժշտական ակումբում ելույթ կունենան Hayway band-ն ու Arpi-ն: Երեկոյի սկիզբը՝ ժամը 21:00-ին, տոմսերի արժեքը՝ 2000 դրամ:

Նույն վայրում հունվարի 29-ին ելույթ կունենա Marbey-ը՝ Free Form բենդի հետ համատեղ: Կհնչեն ջազ, սուլ, ֆանկ և այլ ժանրերի կատարումներ: Միջոցառման սկիզբը՝ ժամը 21:00-ին, տոմսերի արժեքը՝ 2000 դրամ:

«Կամի» երաժշտական ակումբում հունվարի 28-ին հանդես կգա համաշխարհային ճանաչում ունեցող բլյուզ երգչուհի Շերոն Լյուիսը: Համերգի սկիզբը՝ ժամը 21:30-ին, տոմսի արժեքը՝ 5000 դրամ:

Նույն վայրում հունվարի 29-ին ելույթ կունենան Միքայել Ոսկանյանը և Ընկերները: Խմբի ելույթը կսկսվի ժամը 21:30-ին, տոմսի արժեքը՝ 3000 դրամ:

Հունվարի 28-ին «Էնոտեկա» գինու բարում կարելի է վայելել Arsen Nersessyan Quartet-ի ջազ կատարումները: Երեկոյի սկիզբը՝ 20:30-ին, մուտքավճարը՝ 2000 դրամ:

Առողջ մարմնում՝ առողջ հոգի

Դրսում ձյուն է ու սառնամանիք, բայց դա չպետք է կանգնեցնի իսկական մարզիկին: Մտածելով այդ մասին և շարունակելով «Կյանքը` սպորտի ռիթմով» նախագծի իրականացումը՝ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը տեղափոխել է մասսայական մարզումները Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքից «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության «Սպարտակ» մարզադահլիճ: Մարզումները կանցկացնեն Հայաստանի ֆիթնեսի լավագույն մարզիչներից մի քանիսը: Մասսայական մարզումների միջոցով նախարարությունը նպատակ է հետապնդում խթանել առողջ ապրելակերպը՝ այն դարձնելով կենսակերպի անբաժան մաս: Մարզումները կսկսվեն առավոտյան ժամը 11:00-ից և կշարունակվեն մինչև 13:00: Մարզումները ներառելու են 6 մարզատեսակ. warm-up, breakletics, cross-fit, tabata, stretching, trx:

Մասնակցությունը՝ առանց տարիքային սահմանափակման, մուտքն՝ ազատ: Մարզադահլիճը ջեռուցվում է (+17 աստիճան):

Գրքի քննարկում

Հունվարի 28-ին ժամը 14։00-ին LOFT-ում տեղի կունենա գրքի քննարկում՝ կազմակերպված ՀՀ մշակույթի նախարարության, Գրքամոլ ակումբի և LOFT կենտրոնի կողմից: «Գրքի շուրջ» խորագրով գեղարվեստական գրքերի քննարկումների շարքում առաջինը նվիրված կլինի Միխայիլ Բուլգակովի՝ թաքնված տողատակերով հագեցած «Վարպետը և Մարգարիտան» վեպին: քննարկման ամենաակտիվ 20 մասնակիցները ստանալու են նվեր՝ Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» վեպի հայերեն հրատարակության մեկական օրինակ: Քննարկումները շարունակական բնույթ են կրելու, կազմակերպվելու են 2017թ.-ի ողջ ընթացքում՝ ամեն ամիս: Մուտքավճար՝ 1000 դրամ, գրանցման համար անցնել այս հղումով:

Կինոսերների համար

«Սինեմա Սթար» և Kino Park կինոթատրոններում առաջիկա հանգստյան օրերին կինոսերները կկարողանան դիտել հետևյալ ֆիլմերն ու մուլտֆիլմերը. «Երեք իքս. Համաշխարհային տիրապետություն» (xXx: Return of Xander Cage), «Լա-Լա Լենդ» (La La Land), «Կյանք ու կռիվ» (The Line), «Ինչու՞ նա» (Why Him?), «Մեծ պարիսպ» (The Great Wall), «Մարդասպանի կրեդոն» (Assassin’s Creed), «Լռություն» (Silence), «Ձգողություն» (Притяжение), «Սիրո պատրանքը» (Mal de pierres), «Բալերինա» (Ballerina):

Շոփինգ

Dalma Garden Mall և Yerevan Mall առևտրի կենտրոններում գտնվող խանութ-սրահների մեծ մասում մեկնարկել են ձմեռային զեղչերը: Այդպես, մինչև 70% զեղչով աշուն-ձմեռ տեսականին կարող եք ձեռք բերել ZARA,‬ ‪‎Bershka,‬ ‪‎Pull & Bear,‬ ‎Oysho,‬ Jennyfer‬, Massimo Dutti‬, Okaidi, Accessorize, Marks & Spencer, New Look, Garage, Suite Blanco, LaSenza, BIAYNI, Bossini, Wallis, GAP, TopShop, Celio, Promod, F&F, Caprisa, Women'secret, Aldo, Baldi, Sali, Steve Madden, Crocs, Bata, Mango, Basic Center‬, Parfois‬, Premium One և այլ խանութներից:‬‬

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---