9 օգոստոսի 2007 - 19:17 AMT
Հոլանդացի քաղաքական գործիչը պահանջել է երկրում արգելել Ղուրանը
Հոլանդիայի «Ազատություն» կուսակցության առաջնորդ Գիրթ Ուիլդերսը պահանջել է երկրում արգելել Ղուրանը: Հոլանդացի քաղաքական գործիչը հայտարարել է, թե մահմեդականների Սուրբ գիրքը «չպետք է կապվի պետության իրավական համակարգի հետ, քանի որ այն առաջ է բերում թշնամանք եւ ագրեսիա»: Ուիլդերսը պահանջել է երկրում արգելել Ղուրանի տարածումը: Նա նախկինում պահանջել էր արգելել իսլամական ավանդական պարտադիր հանդերձանքը եւ նոր մզկիթների կառուցումը, տեղեկացնում է «Երկիր»-ը: