Իրաքում իրենց առաքելությունն ավարտած հայ խաղաղապահները պարգեւատրվել են շնորհակալագրերով եւ մեդալներով

PanARMENIAN.Net - Երեւանում կայացել է Իրաքում իրենց առաքելությունն ավարտած հայ խաղաղապահների 5-րդ հերթափոխի պարգեւատրման հանդիսավոր արարողությունը: Շնորհակալագրերը, մեդալներն ու արժեքավոր նվերները աչքի ընկած խաղաղապահներին հանձնում էր Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ, Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը:



«Հայ խաղաղապահների արժանի ծառայությունը բարձրացնում է մեր երկրի վարկանիշը աշխարհում»,- արարողության ժամանակ հայտարարել է Ս. Օհանյանը, հավելելով, որ դրա ապացույց է հանդիսանում խաղաղապահ առաքելությունները Իրաքում, Կոսովոյում: «Մենք շատ մեծ նշանակություն ենք տալիս այսօրվա իրադարձությանը, որը եւս մեկ անգամ հաստատում է, որ հայ խաղաղապահները արժանի ձեւով հաղթահարում են իրենց առաջ դրված խնդիրները»,- հայտարարել է նա:



Նշենք, որ միջոցառմանը ներկա էր նաեւ սպա Գեւորգ Նալբանդյանը, ով ծանր վիրավորվել էր Իրաքում, սակայն չի թողել զինվորական ծառայությունը եւ շարունակելու է ծառայել, հաղորդում է Regnum-ը:



Հիշեցնենք, որ Իրաք ուղարկված հայ խաղաղապահների 5-րդ հերթափոխի կազմում գտնվում էր 46 զինվորական. վարորդներ, սակրավորներ, բժիշկներ եւ սպաներ, ովքեր իրականցնում էին իրեց առաքելությունը լեհական խաղաղապահ դիվիզիայի կազմում: Հիշեցնենք նաեւ, որ հայ խաղաղապահ կոնտինգենտը իրականցնում է իր առաքելությունը Իրաքում լեհական դիվիզիայի կազմում Հայաստանի խորհրդարանի կողմից 2004 թվականի դեկտեմբերի 24-ին վավերացված հուշագրի հիման վրա:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---