Իսպանիան պաշտպանում է Միջերկրածովյան միության ստեղծման գաղափարը, Թուրքիան այն համարում է «երկրորդ կարգի ակումբ»

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի գաղափարը «Միջերկրածովյան միության» ստեղծման մասին այն երկրների համար, ինչպես Թուրքիան, որին նա չի ցանկանում տեսնել ԵՄ-ում, ստացել է Իսպանիայի աջակցությունը: «Հասել է ժամանակը իրական աշխարհաքաղաքական տարածություն ստեղծելու, հիմնելով Միջերկրյածովյան միությունը: Այն իր մեջ կներառի ԵՄ որոշ երկրներ, որոնք սահման ունեն Միջերկրական ծովի հետ, կունենա պետությունների ղեկավարների սեփական խորհուրդը եւ կառավարությունը, խորհրդարանն ու բանկը, ինչպես նաեւ կանցկացնի սեփական քաղաքականությունը»,- գտնում է Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսը: Սակայն Սարկոզիի ծրագիրը արդեն բացասական գնահատական է ստացել Թուրքիայում, ով ծաղրել է միությանը, անվանելով այն «երկրորդ կարգի ակումբ»: Անանուն թուրք դիվանագետի խոսքերով, Թուրքիան երբեք չի ընդունի Միջերկրածովյան միությունը որպես ԵՄ այլընտրանք եւ պահանջում է լիարժեք անդամակցություն Եվրամիությանը, հաղորդում է ABHaber:



Հիշեցնենք, որ 1999 թվականից Անկարան ստացել է ԵՄ մտնելու թեկնածուի կարգավիճակ, իսկ բանակցությունները արդեն տեւում են մի քանի տարի: Հիմնական խոչընդոտը բանակցություններին հանդիսանում է Թուրքիայի դիրքորոշումը Կիպրոսի համար սեփական ծովածոցերի եւ նավահանգիստների բացման հարցում եւ մարդու իրավունքների խախտումը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---