Դունիա Միյատովիչ. Լապշինն անարդար վերաբերմունքի կարժանանա արտահանձնման դեպքում

Դունիա Միյատովիչ.  Լապշինն անարդար  վերաբերմունքի կարժանանա արտահանձնման դեպքում

PanARMENIAN.Net - Մինսկում Ադրբեջանի հարցումով ձերբակալված հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին հանձնելու դեպքում նա կարժանանա անարդար վերաբերմունքի՝ որպես վրեժխնդրություն իր լրագրողական գործունեության և իր տեսակետները արտահայտելու համար, այդ թվում՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող մարդու իրավունքների կարևոր հիմնահարցերի հետ:

Սա ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունիա Միյատովիչի կողմից ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին ուղղված պաշտոնական նամակով արտահայտած դիրքորոշում է:

ՄԻՊ-ը հայտնում է, որ նամակում չափանզանց կարևոր շեշտադրումներ են՝ ընդհանրապես կապված Ադրբեջանում հայատյացության և խտրականության, Արցախին վերաբերող հարցերում մարդու իրավունքներին առնչվող հիմնախնդիրների, ինչպես նաև Արցախում լրագրողների գործունեության հետ, որը, ԵԱՀԿ բարձրաստիճան ներկայացուցչի ձևակերպմամբ, համարվում է իրավաչափ:

Հունվարի 17-ին բելառուսական դատարանը որոշել է արտահանձնել Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին:

«Որոշումը կայացվել է և ֆաքսով ուղարկվել մեկուսարան: Միայն փաստաբանների համառության շնորհիվ հունվարի 18-ի երեկոյան ՌԴ և Իսրայելի դեսպանություններն իմացել են որոշման մասին:

Որոշման մեջ Լապշինի «հանցանքն» անսպասելիորեն միանգամայն այլ որակավորում էր ստացել. «Լապշինը մեղադրվում է անհայտ անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ հանցավոր կապի մեջ մտնելով, հանցախումբ ստեղծելու և 2011-ի ապրիլին և 2012-ի հոկտեմբերին առանց համապատասխան փաստաթղթերի, անցակետերը շրջանցելու ու Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու մեջ»:

Կարդացեք նաև՝ Լապշինի բողոքը կքննվի փետրվարի 4-ին, բայց Բաքուն արդեն ինքնաթիռ է ուղարկել նրա հետևից

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---