10 օգոստոսի 2007 - 17:55 AMT
Ադրբեջանցի բնապահպանների գնդակոծության մասին տեղեկատվությունը Բաքվի ԶԼՄ-ների հերթական ապատեղեկատվությունն է
Ղարաբաղյան կողմը կտրականապես հերքում է տեղեկատվությունը Աղդամի ուղղությամբ կատարված գնդակոծության մասին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է ԼՂՀ Պաշտպանության բանակի Պրոպագանդայի եւ տեղեկատվության վարչության պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանը: «Ոչ մի գնդակոծություն չի եղել, ադրբեջանական կողմը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածում»,- ասել է նա:

Նշենք, որ «Թրենդը» հայտնում է, որ ռազմաճակատի բնապահպանական մոնիթորինգի ժամանակ Չիրաղլի գյուղի հատվածում հայկական կողմից գնդակոծության են ենթարկվել Բնապահպանության եւ բնական պաշարների նախարարության Աղդամի տարածքային բաժնի աշխատակիցները: