Կարեն Ասլանյանը՝ Փարիզի ըմբշամարտի մրցաշարի հաղթող

Կարեն Ասլանյանը՝ Փարիզի ըմբշամարտի մրցաշարի հաղթող

PanARMENIAN.Net - Փարիզում անցկացված ըմբշամարտի տարեսկզբյան ներկայացուցչական միջազգային 4-րդ մրցաշարի 2-րդ օրը 66 կգ քաշային կարգում հանդես եկող Կարեն Ասլանյանը նվաճել է ոսկե մեդալակը:

ՀՀ ընմբշամարտի ֆեդերացիայից հաղորդում են, որ 1/8 եզրափակչից մեկնարկած և մինչև այդ 3 հաղթանակ տարած Ասլանյանը ոսկե մեդալի համար պայքարում 10:2 հաշվով հաղթել է Ֆրանսիան ներկայացնող Հրաչյա Մալխասյանին:

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (98կգ) մրսածության պատճառով չի կարողացել ասպարեզ մտնել:

Ստուգատեսի մրցումային 1-ին օրը, հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջոււլֆալակյանի ղեկավարությամբ հանդես եկած ՀՀ 3 ըմբիշն էլ մրցանակակիր են դարձել: Իրենց բոլոր մրցակիցներին պարտության մատնած Կարպետ Չալյանն ու Մաքսիմ Մանուկյանը իրենց հավասարը չունեցան 75կգ և 85 կգ քաշային կարգերում, իսկ 71կգ քաշային կարգում ելույթ ունեցած 2016թ օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի եղբայրը ՝ Ռաֆայել Ալեքսանյանն էլ արժանացել է բրոնզե պարգևի:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---