Մխիթարյանը գոլ է խփել «Ուիգան Աթլետիկի» դեմ խաղում (վիդեո)

Մխիթարյանը գոլ է խփել «Ուիգան Աթլետիկի» դեմ խաղում

PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ուիգան Աթլետիկ» խաղի 74-րդ րոպեին գրոհ է սկսել, փոխանցել գնդակը Մարսիալին և ստանալով պատասխան փոխանցումը մոտ տարածությունից՝ երրորդ գնդակն է ուղարկել հյուրերի դարպաս:

Մխիթարյանի գոլի շնորհիվ խաղի հաշիվը դարձել է 3:0, գրում է Sputnik Արմենիան:

«Մանչեսթեր Յունայթեդը» «Ուիգանի» հետ ուժերը չափել էր սեփական հարկի տակ:

Խաղն ավարտվել է 4:0 հաշվով:

Թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խաղից հետո անդրադարձել է Մխիթարյանի խաղին:

«Երբ նա միացավ թիմին, մենք էլ, ինքը` Միկին էլ, գիտեինք, որ նա պատրաստ է: Նա միանգամից լավ ազդեցություն ունեցավ թիմի խաղի վրա, հետո «Տոտենհեմի» հետ խաղում ստացած վնասվածքի պատճառով մի փոքր դադար վերցրեր, ապաքինվելուց հետո վերադարձավ ու շարունակեց շատ լավ խաղ ցուցադրել, ու մենք ուրախ ենք, որ նա մեզ հետ է»,- ասել է նա, ակումբի պաշտոնական կայքին հղումով գրում է Armfootball.com-ը:

«Ուիգան Աթլետիկի» դեմ խաղում խփած գոլը Հենրիխ Մխիթարյանի 4-րդ գնդակն էր «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում և առաջինը՝ 2017-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---