Կոսովոյում կայանալիք ընտրությունները նշանակված են նոյեմբերի 17-ին

PanARMENIAN.Net - Կոսովոյում ՄԱԿ-ի առաքելության ղեկավարը հայտարարել է տարածաշրջանում նոյեմբերի 17-ին կայանալիք համընդհանուր քվեարկության մասին, հաղորդում է AP-ն: Եվրամիության, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ կայացող բանակցությունների արդյունքների մասին հայտարարվելու է դեկտեմբերի 10-ին:



ՄԱԿ-ի աշխատակազմը որոշում է կայացրել քվեարկության անցկացման մասին, չնայած տարածաշրջանում առկա լարվածությանը: Ռյուկկերը նշել է, որ ընտրությունների ամսաթիվը կարող է փոփոխվել, եթե դրանց անցկացումը խոչընդոտի Բելգրադի եւ Պրիշտինայի ներկայացուցիչների միջեւ բանակցություններին փոխզիջման արձանագրմանը: Ընտրություններին հաղթանակելու դեպքում կոսովցի ալբանացիները մտադիր են հասնել տարածաշրջանի անկախությանը: Բելգրադում հայտարարում են, որ քայլերն այդ ուղղությամբ կգնահատվեն որպես ոտնձգություն մեր պետության ինքնավարության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ:



Կոսովոյում ապրող երկու միլիոն ալբանացիներից, էթնիկ ալբանացիները կազմում են մոտ 90 տոկոսը: 2004 թվականին անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներում, որոնք սերբ բնակչությունը բոյկոտի էր ենթարկել, երկու ալբանական կուսակցությունների կողմից կոալիցիոն կառավարություն է ձեւավորվել Ագին Չեկուի գլխավորությամբ, գրում է Lenta.ru-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---