Թրամփը քննարկել է Իրանի միջուկային ծրագիրը Սաուդյան Արաբիայի թագավորի հետ

Թրամփը քննարկել է Իրանի միջուկային ծրագիրը Սաուդյան Արաբիայի թագավորի հետ

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլ Ազիզ ալ Սաուդը հունվարի 29-ին հեռախոսազրույց են ունեցել և քննարկել են 2015-ին Իրանի և «վեցյակի» միջև կնքված «միջուկային գործարքի» իրականացումը:

Զրուցակիցները «համամիտ են եղել Իրանի հետ համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի անկասելի իրագործման անհրաժեշտությանը և նշել են Իրանի ապակայունացնող տարածաշրջանային գործունեությանը հակազդելու կարևորությունը», ասվում է Սպիտակ տան կոմյունիկեում, գրում է ՌԻԱ Նովոստին:

Երկու երկրների ղեկավարները նաև պայմանավորվել են ամրապնդել գործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում և համատեղ հակազդել Միջին Արևելքում խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող մարտահրավերներին, այդ թվում Եմենի և Սիրիայի տարածքում:

Դեռ նախընտրական շրջանում ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփը բարձրացնում էր Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների վերականգնման հարցը:

Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Իրանի ու «վեցյակի» (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) բանակցությունները շարունակվում են համապարփակ համաձայնության հասնելու համար: Ըստ 2014-ի պայմանավորվածության, ԱՄՆ ու Եվրամիության պատժամիջոցների թուլացման դիմաց Թեհրանը կդադարեցնի բարձր հարստացված ուրանի արտադրությունը, բացի այդ, նա պետք է կրճատի միջուկային վառելիքի իր պաշարները: 2014-ի նոյեմբերին Ժնևում Իրանի ու «վեցնյակի» երկրների բանակցություններում բեկում արձանագրվեց: Կողմերը «գործողությունների ծրագիր» ստորագրեցին, որը ենթադրում է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների մեղմացում: Ըստ ԶԼՄ-ների, խոսքն առաջին հերթին Իրանի $4,2 մլրդ արտասահմանյան ակտիվների ապասառեցման մասին է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---