1 սեպտեմբերի 2007 - 15:40 AMT
Բաքվում ԱՄՆ դեսպան. Ղարաբաղում պատերազմի վերսկսումն աղետալի կլիներ
Ղարաբաղում պատերազմի վերսկսումն աղետալի կլիներ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էնն Դերսին: Նրա խոսքերով, ԱՄՆ-ն կողմ են, որ երկու կողմերն էլ խիզախ եւ փոխադարձ զիջումների գնան: Միեւնույն ժամանակ,Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի տարածքային ամբողջականության եւ գաղթականների վերադարձի շրջանակներում, նշել է նա:
Ինչ վերաբերում է Իրանի նախագահի վերջերս ունեցած այցին Բաքու` ապա ԱՄՆ-ն դրանում որեւէ արտասովոր բան չեն տեսնում: Դա հարեւան երկրի նախագահի այցելություն է: «Խնդիրը նրանում է, որ Իրանը շարունակում է անուշադրության մատնել ուրանի հարստման եւ միջուկային տեխնոլոգիաների յուրացման ուղղությամբ տարվող աշխատանքների դադարեցման մասին պահանջները»,- նշել է նա, հաղորդում է Turan-ը: