Լեհ լրագրողը սպառնալիքներ է ստանում Ղարաբաղի մասին ֆիլմ նկարահանելու որոշման պատճառով

Լեհ լրագրողը սպառնալիքներ է ստանում Ղարաբաղի մասին ֆիլմ նկարահանելու որոշման պատճառով

PanARMENIAN.Net - Հայերը եվրոպական քաղաքակրթության մաս են կազմում և մենք պարտավոր ենք օգնել նրանց իսլամական աշխարհի և Թուրանի կողմից հարձակման դեպքում: Այդ մասին «Վկոնտակտե» սոցցանցի իր էջում գրառում է կատարել լեհ լրագրող Տոմաշ Մացեյչուկը: Նա հայտարարել է նաև, որ սպառնալիքներ է ստանում Ղարաբաղի մասին փաստագրական ֆիլմ նկարահանելու որոշման պատճառով:

«Սպառնալիքներ եմ ստանում Ղարաբաղի հարցում իմ դիրքորոշման պատճառով: Ինձ ուզում են ահաբեկել, քանի որ ես հանդես եմ գալիս Արցախի կողմից, ի պաշտպանություն հայերի մահմեդականներից, որոնք արդեն մի անգամ ցեղասպանություն են գործել հայերի հանդեպ:

Եվրոպան պետք է հստակ հասկանա` Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստ են ցանկացած պահի ոչնչացնել Հայաստանը և իրենց օգտին լուծել հայ ժողովրդի գոյատևման հարցը: Հայերը եվրոպական քաղաքակրթության մաս են կազմում և մենք պարտավոր ենք օգնել նրանց իսլամական աշխարհի և Թուրանի կողմից հարձակման դեպքում»,-գրել է լեհ լրագրողը:

Նա հայտնել է նաև, որ շուտով կրկին ելույթ է ունենալու ռուսական հեռուստատեսությամբ, կրկին Ղարաբաղի հարցով: «Ես թքած ունեմ վայրենիների սպառնալիքների վրա: Ես լեհ եմ, ես երբեք չեմ կանգնի Ադրբեջանի ու Թուրքիայի կողքին Հայաստանի դեմ: Լեհ թագավոր Յան III Սոբեսկին ցույց է տվել թե ինչպես է պետք է խոսել Թուրանի հետ, և պետք է շարունակել այդ գիծը: Թեման փակված է»,-գրել է Մացեյչուկը:

Նա ասել է, որ ռուս ռազմական թղթակցի հետ քննարկել է Ղարաբաղի մասին փաստագրական ֆիլմի նկարահանման հնարավորությունը:

«Ցանկանում էինք Ղրիմի մասին նկարահանել, բայց կարծես, մեր առաջին համատեղ լեհ-ռուսական նախագիծը կլինի քաղաքակրթությունների պատերազմը Հայաստանում, պատերազմ, որտեղ հայերը պաշտպանում են իրենց հողն ու քրիստոնյա աշխարհը մահմեդականներից»,-գրել է լրագրողը:

«Եվրոպան պետք է արթնանա և եզրակացություններ անի` Հայոց ցեղասպանությունը պատահականություն չէր, եթե Արցախն ընկնի, դա կարող է կրկնվել մեր աչքի առաջ: Մենք պետք է ավելի արագ գիտակցենք սպառնալիքն ու համարժեք միջոցներ ձեռնարկենք` քաղաքակրթությունների պատերազմ է. Արցախ, Կոսովո, Ռուսաստանի և Եվրոպայի մահմեդականացում: Կամ մենք կհասկանանք դա, կամ 50 տարի անց մեր թոռները կապրեն որպես մահմեդականներ»,-գրել է Մացեյչուկը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---