ՀՀ ԱԳՆ. Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման պահը դեռ չի հասել 1 սեպտեմբերի 2007 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳՆ-ն գտնում է, որ պաշտոնական Երեւանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը վաղաժամ է: Մեկնաբանելով «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության կողմից Հայաստանի խորհրդարան ներկայացված նախաձեռնությունը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին` երկրի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանը նշել է, որ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանարապետության ճանաչումը միշտ եղել է եւ այօր եւս գտնվում է երկրի արտաքին քաղաքականության օրակարգում: Անկախությունը պետք է ճանաչվի այն պահին, երբ դա կլինի առավել արդյունավետ քայլ, եւ կաջակցի հակամարտության վերջնական կարգավորմանը: «Այդ պահը դեռ չի հասունացել»,- ամփոփել է Կարապետյանը, հաղորդում է Regnum-ը:Նշենք, որ խորհրդարանական «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության ղեկավար, Հայաստանի նախկին վարչապետ Րաֆֆի Հովհաննիսյանը օգոստոսի 28-ին Հայաստանի Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին» օրենքի նախագիծը: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին |