Ճապոնիայի վարչապետ. Պատրաստ ենք զարգացնել ՀՀ հետ հարաբերությունները տարբեր ոլորտներում

Ճապոնիայի վարչապետ. Պատրաստ ենք զարգացնել ՀՀ հետ հարաբերությունները տարբեր ոլորտներում

PanARMENIAN.Net - Ճապոնիան պատրաստ է Հայաստանի Հանրապետության հետ առավել խորացնել և զարգացնել համագործակցությունը հնարավոր բոլոր ոլորտներում: Այս մասին հայտարարվել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի հանդիպմանը:

Պաշտոնական այցով Ճապոնիայում է գտնվում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Ռուզաննա Մուրադյանն ու Սամվել Ֆարմանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանն ու Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանը:

Հանդիպման ընթացքում վարչապետը փաստել է, որ հայ-ճապոնական խորհրդարանական փոխգործակցությունը վերջին տարիներին զարգացման կարևոր փուլում է, ինչն իր դրական ազդեցությունն ունի երկու երկրի համագործակցության վրա:

ՀՀ ԱԺ նախագահը հույս հայտնել, որ հայ-ճապոնական արդյունավետ համագործակցությունը կխորանա նաև միջազգային բազմակողմ հարթակներում:

Սահակյանը Աբեին է փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հայաստան այցի պաշտոնական հրավերը: Ճապոնիայի վարչապետը նշել է, որ երկու երկրի համագործակցությունն այժմ գտնվում է բարձր մակարդակում:

Վարչապետ Շինձո Աբեն նշել է, որ պատրաստ է Հայաստանի Հանրապետության հետ առավել խորացնել և զարգացնել համագործակցությունը հնարավոր բոլոր ոլորտներում:

Սահակյանն ու Աբեն քննարկել են նաև տնտեսության, առևտրի, մշակույթի և տուրիզմի բնագավառներում համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև նախանշել այլ ոլորտներում համագործակցության հնարավոր ուղիները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---