3 սեպտեմբերի 2007 - 17:19 AMT
Զբիգնեվ Ռեպաչկին նշանակվել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի նոր համակարգողի պաշտոնում
Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի նոր համակարգող է նշանակվել Լեհաստանի ներկայացուցիչ Զբիգնեվ Ռեպաչկին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին են հայտարարել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում` նշելով, որ այդ կապակցությամբ ՀՀ ԱԳՆ-ն համապատասխան նամակ է ստացել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի անունից:

Հիշեցնենք, որ մինչ Ռեպաչկիի նշանակումը Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի համակարգողն էր Լատվիայի ներկայացուցիչ Ռոմուալդաս Ռաժուկսը: