ANCA. Թրամփի արգելքը կարող է սպառնալ ամերիկահայերին՝ մի լքեք երկրի տարածքը

ANCA. Թրամփի արգելքը կարող է սպառնալ ամերիկահայերին՝ մի լքեք երկրի տարածքը

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտարարություն է տարածել Դոնալդ Թրամփի՝ 7 մահմեդական երկրներից ներգաղթի արգելքի ու հայերի վրա արգելքի ազդեցության վերաբերյալ:

Մասնավորապես, նշվում է, որդեռևս հասկանալի չէ, ինչպես է օրենքն ազդելու ԱՄՆ քաղաքացի չհանդիսացող անձանց ու նրանց ընտանիքների վրա: Կազմակերպությունը հորդորում է հայերին, ում բարեկամները կամ ընկերները արգելափակված են օդանավակայաններում, կապվել ANCA-ի հետ travel@anca.org մեյլով կամ (202) 775-1918 հեռախոսահամարով:

Կազմակերպությունը հորդորում է նաև Իրանից, Իրաքից, Լիբիայից, Սիրիայից, Յեմենից, Սուդանից ու Սոմալիից ներգաղթած հայերին, որոնք չունեն ԱՄՆ անձնագիր, զերծ մնալ եկրի տարածքը լքելուց, քանի որ կա վտանգ, որ նրանց չեն թույլատրի վերադառնալ:

Թրամփը հայտարարել է, որ Սիրիայի քաղաքացիների մուտքն ԱՄՆ որպես փախստականներ հակասում է ԱՄՆ շահերին: «Ես սառեցնում եմ սիրիացի փախստականների մուտքը մինչ այն ժամկետը, երբ կորոշեմ, որ զգալի փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք թույլ կտան ընդունել նրանց»,-աասվում է Թրամփի հրամանագրում:

Սակայն Թրամփի հրամանագրում սողանցք կա փախստականների քանակի ավելացման համար` դիմումները քննելիս նախապատվությունը կտրվի կրոնական փոքրամասնություններին, որոնք հետապնդումների են ենթարկվում: Թրամփը հայտարարել է, որ մտադիր է օգնել սիրիացի քրիստոնյաներին:

Կարդացեք նաև. ԱՄՆ գլխավոր դատախազը հեռացվել է աշխատանքից. Նա հրաժարվել է կատարել Թրամփի հրամանագիրը

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---