31 հունվարի 2017 - 13:22 AMT
Երևանում փետրվարի 2-5-ն առանց տեղումների եղանակ է սպասվում

Փետրվարի 1-ին շրջանների զգալի մասում, 2-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Փետրվարի 2-ի ցերեկը, 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-3-ը կնվազի 10-15 աստիճանով, տեղեկացնում է ՀՀ ԱԻն «Հիդրոմետ» օդերևութաբանական ծառայությունը:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: 1-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 16-18 մ/վ:

Երևան քաղաքում փետրվարի 1-ին սպասվում է ձյուն: 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում փետրվարի 1-ի ցերեկը սպասվում է -6 աստիճան, 2-ի գիշերը ցածրադիր գոտիներում -18-ից 20 աստիճան, բարձրադիր գոտիներում՝ -13-ից -15 աստիճան, իսկ 2-ի ցերեկը սպասվում է -6 աստիճան:

Երևանում փետրվարի 3-ի, 4-ի և 5-ի ցերեկը -10 աստիճան է սպասվում: