31 հունվարի 2017 - 13:33 AMT
Nutrilon ProNutra մանկական կերի մակնշման մեջ խախտումներ կան

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ռադիո «Ավրորայի» ահազանգի հիման վրա դիտարկում է իրականացրել Երևան քաղաքի երկու՝ «Ալֆա-Ֆարմ» և «Ռիթմ Ֆարմ» դեղատներում: Նպատակն էր պարզել Nutrilon ProNutra մանկական կերի մակնշման պահանջների համապատասխանությունը սահմանված նորմերին:

Սպառողին անհանգստացրել էին տուփի վրա առկա ադրբեջաներեն նշումները:

Ծառայությունը պարզել է, որ Nutrilon ProNutra մանկական կերն արտադրված է Լեհաստանում (տուփի վրա նշված են տեղեկություններ մի քանի լեզուներով, այդ թվում՝ ադրբեջաներեն), և այստեղ չկա որևէ խախտում: Փոխարենը դիտարկման ընթացքում արձանագրվել է, որ դեղատներում վաճառվող Nutrilon ProNutra մանկական կերի հայերեն մակնշումը թերի է՝ բացակայում են ներմուծողի տվյալները:

ՍԱՊԾ տեսուչների կողմից տեղում կասեցվել է վերը նշված մանկական կերի վաճառքը: Ներմուծողին հանձնարարվել է վերացնել մակնշման բացթողումը: