31 հունվարի 2017 - 13:45 AMT
Արարատի մարզպետը հրաժարական է տվել

Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այդ մասին լուրը հաստատել է Հայաստանի վարչապետի խորհրդական Շուշան Սարդարյանը՝ նշելով, որ եթե դիմումը ներկայացվել է՝ նշանակում է, որ կբավարարվի:

Հարցին, թե հրաժարականի պատճառը նշված է դիմումում, Սարդարյանը պատասխանել է. - «Սովորաբար պատճառները դիմումի մեջ չեն ներկայացվում»,- հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ռուբիկ Աբրահամյանն Արարատի մարզպետի պաշտոնում էր նշանակվել 2014-ի մայիսի 8-ին` նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ։Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել էր նորանշանակ մարզպետին՝ հատուկշեշտելով, որ Ռուբիկ Աբրահամյանն իր բարեկամը չէ:

Վերջինս զբաղեցրել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը, ունի աշխատանքային երկար տարիների փորձ պետական կառավարման համակարգում, մասնավորապես բարձր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ էներգետիկայի, բնապահպանության և տարածքային կառավարման նախարարություններում: