31 հունվարի 2017 - 14:05 AMT
«Սաբալանի գավաթ 2017». 4 տուրից հետո Ղարիբյանն ու Գաբուզյանը 4-13-րդ տեղերն են կիսում

«Խազարի գավաթ» մրցաշարից անմիջապես հետո Մամիկոն Ղարիբյանն ու Սեդրակ Մաթևոսյանը մասնակցում են «Սաբալանի գավաթ 2017» մրցաշարին, որը կրկին Իրանում է անցկացվում։

Նրանց միացել են Հայաստանի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը և գրոսմայստեր Հրայր Սիմոնյանը։ Մրցաշարը, որին մասնակցում է 7 երկրի 54 շախմատիստ, մեկնարկել է հունվարի 28-ին։ Մասնակիցներն Իրանից են, Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Ուկրանիայից, Տաջիկստանից և Իրաքից։

«Սաբալանի գավաթ 2017»-ում կայացել է 11 տուրից 4-ը, որի արդյունքում Մամիկոն Ղարիբյանն ու Հովհաննես Գաբուզյանը 3 միավորով կիսում են 4-13-րդ տեղերը, Հրայր Սիմոնյանը 2․5-ով 14-րդն է, իսկ Սեդրակ Մաթևոսյանը 2-ով՝ 27-րդը, գրում է Armchess.am-ը։

Իրանի, Իսպանիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները 3․5 միավորով զբաղեցնում են 1-3-րդ տեղերը։

Հունվարի 31-ին տեղի կունենան 5-րդ տուրի հանդիպումները։

«Խազարի գավաթ» միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին Գաբրիել Սարգսյանը, Մամիկոն Ղարիբյանն ու Սեդրակ Մաթևոսյանը։ Գաբրիել Սարգսյանը վաստակել էր 7 միավոր և արժանացել արծաթե մեդալի, իսկ Ղարիբյանը մրցաշարն ավարտեց 5․5 միավորով՝ գրավելով 22-րդ տեղը, Մաթևոսյանը 5 միավորով գրավեց 34-րդը։