3 սեպտեմբերի 2007 - 18:53 AMT
ՀՀ ՊՆ ղեկավար. Ադրբեջանն իրազեկ է հայոց բանակի հնարավորություններին եւ վիճակին
Հայոց բանակի մարտունակությունը բարձր մակարդակի վրա է: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը: «Եթե Հայաստանի Զինված ուժերի մարտունակությունը փոքր-ինչ նվազի, Ադրբեջանը կդիմի ակտիվ ռազմական գործողությունների: Եթե Ադրբեջանն ագրեսիայի չի դիմել, ուրեմն մեր բանակը բավականաչափ մարտունակ է»,-ասել է նա:

Ըստ նախարարի, Ադրբեջանն իրազեկ է սեփական սահմանները պաշտպանելու հայկական բանակի հնարավորություններին եւ վիճակին: «Այդ պատճառով էլ Ադրբեջանն մինչ այժմ մարտական գործողություններ չի սկսել եւ չի սկսի: Ապագայում, եթե նման իրավիճակ ստեղծվի, թեեւ մենք չենք ակնկալում հարցի նման լուծում, հայկական բանակի առջեւ ծառացած խնդիրները կլուծվեն»,-ասել է Հարությունյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: