Times. Brexit-ի գործընթացը կմեկնարկի մարտի 9-ին31 հունվարի 2017 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մարտի 9-ին կկիրառի Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը, որով կմեկնարկի Եվրամիությունից երկրի դուրս գալու (Brexit) 2-ամյա գործընթացը: Այդպիսի կանխատեսում է արել Times-ը: Պարբերականը նշում է, որ վարչապետը մտադիր չէր նախապես հրապարակել Brexit-ի մեկնարկի ամսաթիվը և պաշտոնապես հայտարարվել էր մարտի վերջի մասին: Սակայն հունվարի 30-ին կառավարությոնն իրազեկել է Լորդերի պալատին, որ ցանկանում է, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ օրինագիծը հավանության արժանանա մարտի 7-ին: Հաջորդ օրը ֆինանսների նախարար Ֆիլիպ Համմոնդը բյուջետային ուղերձով հանդես կգա, իսկ մարտի 9-ին Մալթայում կսկսվի ԵՄ երկօրյա գագաթնաժողովը: Գագաթնաժողովում Մեյը կկարողանա հայտարարել պայմանագրի հոդվածը կիրառելու մասին և բանակցություններ սկսել Բրյուսելի հետ դուրս գալու պայմանների շուրջ, հայտնում է ՏԱՍՍ-ը: Համայնքների պալատի անդամները հունվարի 31-ին առաջին անգամ կքննարկեն օրինագիծը: Կառավարությունը համապատասխան փաստաթուղթը ներկայացրել էր հունվարի 26-ին, այդ օրը տեղի է ունեցել առաջին ընթերցումը: Ըստ գործող կարգի, դա ձևական ընթացակարգ է, առանց բանավեճերի ու քննարկման: Երկրորդ ընթերցումը տևելու է 2 օր, երբ պատգամավորներն արդեն կարող են արտահայտել իրենց կարծիքը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |