Դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը բրոնզ է նվաճել Ալմաթիի Ունիվերսիադայում31 հունվարի 2017 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ներկայացնող դահուկորդ Սերգեյ Միքայելյանը բրոնզե մեդալ է նվաճել Ալմաթիի ձմեռային Ունիվերսիադայում: Ոսկե մեդալի է արժանացել ՌԴ-ն ներկայացնող Դմիտրի Ռոստովցևը, նրա հայրենակից Վալերի Գոնտարը արծաթ է նվաճել: Սերգեյ Միքայելյանը 10 կմ մրցուղին անցել է 27 րոպե 04.5 վայրկյան արդյունքով` 52 վայրկյանով հետ մնալով չեմպիոնից, հայտնում է mir24.tv-ին: Սա Հայաստանի առաջին մեդալն է մրցումներում: Ռոստովցևի ցուցանիշն է 25 րոպե և 12.5 վայրկյան, Գոնտարը հետ է մնացել նրանից 14.7 վայրկյանով: Ձմեռային Ունիվերսիադայում Հայաստանը ներկայացնում է միայն Սերգեյ Միքայելյանը: 2010-ին դառնալով Հայաստանի չեմպիոն, Միքայելյանը իրավունք ստացավ ներկայացնելու իր երկիրը Վանքուվերի ձմեռային Օլիմպիական խաղերում, որտեղ ազատ ոճով 15 կմ դահուկավազքում զբաղեցրեց 70-րդ տեղը: 2011-ի օգոստոսին նորվեգական Էուրե քաղաքում Միքայելյանը մասնակցեց աշխարհի երիտասարդական առաջնությանը: 17 կմ ազատ ոճով մրցավազքում Սերգեյը լավագույն ցուցանիշը գրանցեց՝ 35 րոպե 18 վայրկյան և գրավեց առաջին տեղը, իսկ 10,8 կմ եզրագծին հասավ երրորդը և արժանացավ բրոնզե պարգևին: Սոչիի Օլիմպիադայում դասական ոճով 15 կմ մրցաձևում Միքայելյանը գրավեց 46-րդ տեղը 87 մասնակիցների շարքում: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել |