1 փետրվարի 2017 - 10:07 AMT
Փետրվարի 1-ից էլէներգիայի նոր սակագին է գործում

Էլեկտրաէներգիայի սակագինը փետրվարի 1-ից սպառողների համար նվազում է 1.22 դրամով:

Բնակիչները ցերեկային ժամերին 1կվ էլեկտրաէներգիայի համար կվճարեն 44.98 դրամ, գիշերային ժամերին՝ 34.98 դրամ։ Իսկ սոցիալապես անապահով ընտանիքները կվճարեն 40 և 30 դրամ համապատասխանաբար։

2016-ի օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը նվազել է 5.9 տոկոսով կամ 2.58 դրամով:

Սակայն, 2016-ի հուլիսի 31-ին Կառավարության և ՀԷՑ-ի նոր սեփականատեր «Տաշիր»-ի կողմից էլեկտրաէներգիայի բարձրացված սակագնի սուբսիդավորումն ավարտվել է: 2015-ի օգոստոսին էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացել էր 6.9 դրամով: Ստացվում է, որ բնակչությունը մոտ 4.4 դրամով ավելի է վճարում էլեկտրաէներգիայի դիմաց:

Դեկտեմբերի 23-ի որոշումից հետո բնակչությունը մոտ 3.1 դրամով ավելի է վճարելու էլեկտրաէներգիայի դիմաց՝ մինչև 2015-ի օգոստոսի թանկացումը գործող սակագնի հետ համեմատ: