1 փետրվարի 2017 - 10:37 AMT
«Սաբալանի գավաթ». 6-րդ տուրից հետո Գաբուզյանը կես միավորով է հետ մնում առաջատարից

Իրանում շարունակվում է «Սաբալանի գավաթ 2017» մրցաշարը, որի շրջանակներում հունվարի 31-ին կայացել են 6-րդ տուրի հանդիպումները։ Հրայր Սիմոնյանն ու Մամիկոն Ղարիբյանը հաղթանակներ են տարել, իսկ Սեդրակ Մաթևոսյանն ու Հովհաննես Գաբուզյանը խաղացել են ոչ ոքի։

Վերջինս 4․5 միավորով կիսում է 2-5-րդ տեղերը՝ ընդամենը 0․5 միավորով հետ մնալով միանձնյա առաջատարից։

Մամիկոն Ղարիբյանն ու Հրայր Սիմոնյանը 4 միավորով համապատասխանաբար 7-րդ և 9-րդ տեղում են, իսկ Սեդրակ Մաթևոսյանը 3․5 միավորով 20-րդն է, գրում է Armchess.am-ը։

«Սաբալանի գավաթ 2017» մրցաշարը 11 տուր ունի: Փետրվարի 1-ին տեղի կունենան 7-րդ տուրի հանդիպումները, որտեղ Գաբուզյանի մրցակիցը մրցաշարի առաջատարն է։