Սեպտեմբերի 7-ին Հայաստան կժամանի Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար Ֆրանսուա Հոլանդը

PanARMENIAN.Net - ՀՅԴ հրավերով սեպտեմբերի 7-ին պաշտոնական այցով Երեւան կժամանի Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար Ֆրանսուա Հոլանդը: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, պատվիրակության կազմում Հայաստան կժամանեն Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներ Ռենե Ռոժեն եւ Բրունո Լերուն, սենատոր Բերնար Պիրան եւ Ֆրանսիայի հայկական ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:



Այցի ընթացքում Ֆրանսուա Հոլանդը կհանդիպի արտգործնախարարի, գյուղատնտեսության, կրթության եւ առողջապահության նախարարների հետ: Ֆրանսիական պատվիրակությունը կայցելի Հայաստանի խորհրդարան, որտեղ կհանդիպի խորհրդարանական խմբերի ներկայացուցիչների հետ: Բացի այդ, Ֆ.Հոլանդը եւ Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք կմատուցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---