1 փետրվարի 2017 - 10:53 AMT
ՅՈՒՆԻՍԵՖ-ը $3.3 մլրդ հավաքելու կոչ է արել հակամարտություններից տուժած երեխաների համար

ՅՈՒՆԻՍԵՖ-ը 3.3 միլիարդ ԱՄՆ դոլար հավաքագրելու կոչ է արել հակամարտություններում և այլ ճգնաժամերում հայտնված 48 միլիոն երեխայի աջակցության համար:

Աշխարհի վատթարագույն հակամարտությունների և այլ հումանիտար ճգնաժամերի մեջ ապրող 48 միլիոն երեխա աջակցություն կստանա հունվարի 31-ին մեկնարկած ՅՈՒՆԻՍԵՖ-ի 2017թ.-ի դրամական միջոցների հավաքագրման կոչի արդյունքում հանգանակված միջոցներից:

Սիրիայից Եմեն, Հարավային Սուդանից Նիգերիա երեխաները հայտնվել են անմիջական հարձակումների, նրանց տները, դպրոցներն ու համայնքները՝ փլատակների տակ: Ընդհանուր առմամբ, աշխարհի յուրաքանչյուր չորս երեխայից գրեթե մեկն ապրում է հակամարտության կամ աղետից տուժած երկրում:

«Երկրե-երկիր պատերազմները, բնական աղետները և կլիմայական փոփոխությունները էլ ավելի՛ շատ երեխաների են ստիպում լքել իրենց տները՝ նրանց բռնության, հիվանդությունների և շահագործման թիրախ դարձնելով», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ճգնաժամային ծրագրերի ղեկավար Մանուել Ֆոնթեյնը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ երեխաներն ուղղված մարդասիրական գործողությունների մեջ նախանշված են գործակալության 2017թ.-ի դրամական հանգանակության կոչը, որ կազմում է 3.3 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչպես նաև՝ գործակալության նպատակները, այն է՝ 48 երկրում երեխաներին անվտանգ ջուր, սնուցում, կրթություն, առողջապահություն և պաշտպանություն տրամադրել:

Ըստ գնահատականների, 7.5 միլիոն երեխա ծայրահեղ թերսնուցման վտանգի առջև կկանգի կոչը ներառող 48 երկրում, այդ թվում՝ շուրջ կես միլիոն երեխա թե՛ հյուսիարևելյալ Նիգերիայում և թե՛ Եմենում:

«Թերսնուցումը լուռ սպառնալիք է միլիոնավոր երեխաների համար»,- նշել է Ֆոնթեյնը: «Դրա հասցրած վնասներն անդառնալի են և երեխաներից առևանգում են իրենց ֆիզիկական և մտավոր ներուժը: Վատթարագույն դեպքում ծանր թերսնուցումը կարող է մահացու լինել»:

Կոչի արդյունքում հավաքագրվելիք դրամական միջոցների ամենամեծ մասը բաժին է ընկնելու սիրիական հակամարտության մեջ հայտնված ընտանիքներին և երեխաներին:

ՅՈՒՆԻՍԵՖ-ն ընդհանուր առմամբ Հանգանակված միջոցներից 1.4 միլիարդ դոլար կտրամադրվի թե՛ Սիրիայում գտնվող սիրիացի երեխաներին և թե՛ հարևան երկրներում որպես փախստական ապրողներին աջակցելու համար:

Ընդհանուր առմամբ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և գործընկերների մյուս առաջնահերթությունները հետևյալն են՝ Մոտ 19 միլիոն մարդու անվտանգ ջրից օգտվելու հնարավորություն տրամադրել, 9.2 միլիոն երեխայի ֆորմալ և ոչ ֆորմալ միջնակարգ կրթություն տրամադրել, 8.3 միլիոն երեխայի պատվաստել կարմրուկի դեմ, գրեթե 2 միլիոն երեխայի տրամադրել սոցիալ-հոգեբանական աջակցություն,բուժել ծանր ձևի թերսնուցում ունեցող 3.1 միլիոն երեխա,2016թ.-ի առաջին 10 ամիսների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցության շնորհիվ, 13.6 միլիոն մարդ անվտանգ ջրից օգտվելու հնարավորություն է ստացել, 9.4 միլիոն երեխա պատվաստվել է կարմրուկի դեմ, 6.4 միլիոն երեխա ինչ որ տեսակի կրթություն ստանալու հնարավորություն է ստացել, 2.2 միլիոն երեխա բուժվել է ծանր ձևի թերսնուցումից:

Սիրիայում այսօր 15 պաշարված գոտի կա, որտեղ գրեթե 700.000 մարդ, որից 300.000-ը, ըստ գնահատականների, երեխաներ են, շարունակում են պաշարման մեջ մնալ: Մոտավորապես 5 միլիոն մարդ, այդ թվում՝ 2 միլիոն երեխա, ապրում է մարդասիրական օգնությունը տեղ հասցնելու առումով ծայրահեղ դժվար հասանելի վայրերում՝ կռիվների, վտանգների և սահմանափակ հասանելիության պատճառով:

Եմենի մոտ 10 մլն բնակիչ սննդամթերքի կարիք ունի, շատերը սովամահության եզրին են: Նրանց թվում 2,2 մլն երեխա կա: