ՄԱԿ. Կիպրոսը դեռ պատրաստ չէ վերամիավորման վերաբերյալ միջազգային խորհրդաժողովին

ՄԱԿ. Կիպրոսը դեռ պատրաստ չէ վերամիավորման վերաբերյալ միջազգային խորհրդաժողովին

PanARMENIAN.Net - ՄԱԿ գլխավոր քարտուղարի Կիպրոսի գծով հատուկ խորհրդական Էսպեն Բարտ Էյդեն հայտարարել է, որ Կիպրոսի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ նոր միջազգային խորհրդաժողովի անցկացման համար լրացուցիչ նախապատրաստական աշխատանք է պետք տանել:

«Կարծում եմ, համաձայնություն կա, որ հավաքվելու ենք, երբ պատեհ պահը լինի: Թե երբ դա տեղի կունենա` այս հարցի շուրջ համաձայնության պետք է գան Կիպրոսի առաջնորդներն ու խորհրդաժողովի մյուս մասնակիցները»,-հայտարարել է Կիպրոսի գծով ՄԱԿ ներկայացուցիչը, հայտնում է ՌԻԱ Նովոստին «Ֆրանս պրեսի» վրա հղումով:

Կիպրոսը դե ֆակտո կիսվել է երկու մասի 1974-ին` Թուրքիայի ռազմական ներխուժումից, որը թուրքերը պատճառաբանեցին հույն զինվորականների մասնակցությամբ տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո: Որպես անկախ պետություն Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից, որը, ըստ ՄԱԿ-ի բանաձևերի օկուպացնում է այն տարածքը, որը զավթվել է Կիպրոսի Հանրապետությունից` 1974 թվականի ներխուժման ժամանակ։ Աշխարհի պետությունների մեծ մասը համարում է, որ Հյուսիսային Կիպրոսը Կիպրոսի Հանրապետության օկուպացված տարածքն է։ Կղզու օկուպացված մասում գրեթե ամբողջությամբ ոչնչացվել են քրիստոնեական հուշարձանները՝ Թուրքիան, ինչպես միշտ, փորձում է ոչնչացնել բնիկ բնակչության գոյության հետքերը:

Տարածքային հարցը, կամ տարածքային շտկումների հարցն ամենաբարդերից մեկն է Կիպրոսի միջհամայնքային բանակցություններում: Նախորդ փուլում կողմերը չեն կարողացել լուծել տարածքային խնդիրները, թեև հայտարարում էին «բանակցություններում առաջընթացի» մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---